|
Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում |
|
Խորովածի կրակի շուրջ, ընկերներն են բոլորվում |
|
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք |
|
Ուր շողում են խաղողի մեջ գինիները անապակ |
|
Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի |
|
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զանգ է զնդանի։ |
|
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան |
|
Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան |
|
Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա |
|
Արատտա, Նաիրի, Մեծ Հայք, Կիլիկիա։ |
|
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել |
|
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր |
|
Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական |
|
Ուր տենչում ես, երբ պարտված ես, երբ կամ հերոս հաղթական |
|
Հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ |
|
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ |
|
Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս |
|
Արամ Մանուկյան, Սարյան է, Համբարձումյան է, Մինաս |
|
Հայաստանը Տիգրան Մեծ է, Սուրբ Մաշտոց է ու Նարեկ |
|
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։ |
|
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան |
|
Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան |
|
Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա |
|
Արատտա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։ |
|
Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար |
|
Ֆիդայի մահապարտներ, որ ընկան երկրի համար։ |
|
Հայաստանը Երևան է, Արտաշատ, Դվին, Անի |
|
Հայաստանը պատմություն է, ոչ սկիզբ, ոչ վերջ ունի։ |